Դավիթ Լոքյանի 300 հազար դոլար արժողությամբ բաժնետոմսերը
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դավիթ Լոքյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է:
Նախարարի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:
Իսկ նրա հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 28 միլիոն 568 հազար դրամ:
Դավիթ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել այս տարվա փետրվարին: Մինչ այդ նա ևս աշխատել է կառավարությունում՝ տարբեր տարիներին զբաղեցնելով քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



