Մադագասկարում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Տոգոյի իր գործընկերոջ հետ
ПОЛИТИКАՄադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները ջերմությամբ հիշել են 2015թ. Երևանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:



