ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցելել են Գյումրիի երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն
ОБЩЕСТВОՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են չհայտարարված այց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գ իշերօթիկ հաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքը: Առանձնազրույցներ են իրականացվել նաեւ գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի,սոցիալական աշխատողների եւ հոգեբանների հետ: Քննարկվել են երեխաների առողջության պահպանման, կրթության,զբաղվածության եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությո ւն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաեւ հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են երեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր:



