Բուլղարիայում 200 մարդու են ձերբակալել փախստականների ճամբարում խռովությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայում փախստականների ճամբարում ծավալված հուզումներից հետո ոստիկանության կողմից ձերբակալված միգրանտների թիվը հասել Է 200-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել Էր 40 ձերբակալվածների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 24-ի ցերեկը երկրի հարավի Խարմանլի ճամբարում: Միգրանտները խռովություն են բարձրացրել ճամբարը կարանտինի համար փակելու եւ տարածքից նրանց հեռանալն արգելելու պատճառով: Գործակալության տվյալներով՝ հուզումներին մասնակցել Է շուրջ երկու հազար մարդ: Կարգազանցներն սկսել են այրել կահույքը եւ քարեր նետել ոստիկանության ջոկատի վրա: Ճամբարի աշխատակիցները հարկադրված են եղել տարահանվել:
Ճամբարում կարգը վերականգնելու համար ոստիկանությունն օգտագործել Է ջրանետիչներ, ռետինե գնդակներ եւ անգնդակ փամփուշտներ: Ընդհարումների ընթացքում չորս ոստիկան վերքեր Է ստացել, ճամբարի բնակիչներից ոչ մեկը չի տուժել:
Ընդամենը ճամբարում տեղավորված են երեք հազար միգրանտներ, նրանց մեծամասնությունը գաղթել Է Աֆղանստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



