Լոգարանի ամենաշատ մանրէներ պարունակող իրը, որի մասին դուք չգիտեք
ЛАЙФՄի խումբ ամերիկացի գիտնականներ ուսումնասիրություններ են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ բաղնիքի սրբիչը, ինչպես նաև ջրի ծորակը լոգասենյակի ամենակեղտոտ տեղերն են,- տեղեկացնում է Past.am-ը:

Փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել էր լոգասենյակում գտնվող տարբեր իրեր, դրանց մանրէների քանակը: Փորձի ընթացքում պարզվեց, որ ամենաշատ մանրէները կուտակվում են ջրի ծորակին, երկրորդ տեղը գրավել է բաղնիքի սրբիչը, իսկ երրորդ տեղում է զուգարանակոնքը:

Որքան էլ որ զարմանալի է, մանրեների քանակով ատամի խոզանակը զբաղեցրել է վերջին տեղը:

Գիտնականները պատճառաբանում են, որ պատճառը խոնավության և մարմնի հետ հաճախ շփումն է, որն էլ բարենպաստ պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար:

Մասնագետները նաև հայտնել են, որ մանրէների որոշակի տեսակներ կան, որոնք առաջացնում է մաշկային հիվանդություններ:

Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի փոխել սրբիչը, զուգարանակոնքը և ջրի ծորակը մաքրելու համար օգտվել հատուկ մաքրող միջոցներից: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ փոխեք նաև ատամի խոզանակը:
Անի Գևորգյան



