Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստաի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել Է ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը:
Մատվիենկոն նոյեմբերի 24-ին անցկացրել Է ԱՊՀ-ի մասնակցից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
«Նիստի մասնակիցները հավանություն տվեցին Վեհաժողովի քառասունհինգերորդ լիագումար նիստի օրակարգին եւ ընտրեցին ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահին: Համագործակցության Վեհաժողովի խորհրդի ղեկավար վերընտրվեց Վալենտինա Մատվիենկոն»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ Դաշնության խորհրդի նախագահներն ավանդաբար զբաղեցնում են ՄԽՎ-ի խորհրդի ղեկավարի պաշտոնը:



