Եվրախորհրդարանը Մինսկին մեղադրում է ժողովրդավարական արժեքների ոտնահարման մեջ
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդարանը Մինսկին մեղադրում է ժողովրդավարական արժեքները ոտնահարելու մեջ։ Նոյեմբերի 24-ին ընդունված բանաձեւում ասվում է, որ Բելառուսում հայտնվում են «նոր քաղբանտարկյալներ», իսկ ընդդիմության ներկայացուցիչներին վախեցնում են, հայտնում է DW–ն։
Եվրապատգամավորները նաեւ շեշտել են, որ 1994-ից սկսած երկրում արդար ու ազատ ընտրություններ չեն անցկացվում։ Բացի դրանից բելառուսական տնտեսության առանցքային ոլորտները առաջվա պես մնում են պետության հսկողության տակ։
Փաստաթղթում հիշատակված է,որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որում կիրառվում է մահապատիժ։ Երկրի գերագույն դատարանը 2016-ին չորս մարդու մահապատժի է դատապարտել։
Եվրոպական խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Բելառուսի առաջին ատոմային էլեկտրակայանի անվտանգության անբավարար միջոցառումների կապակցությամբ, որը կառուցվում է Լիտվայի հետ սահմանին, Վիլնուսից ընդամենը 50 կմ հեռավորության վրա։ Եվրախորհրդարանը պնդում է, որ այդ նախագծի նկատմամբ լինի միջազգային հսկողություն, որպեսզի պահպանվեն անվտանգության բոլոր ստանդարտները։
Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 468 պատգամավոր դեմ՝ 21, իսկ ձեռնպահ է մնացել 93 պատգամավոր։



