Հրդեհով պատված Հայֆայից 50 հազար մարդու են տարհանել
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքի իշխանությունները հայտնել են այն մասին, որ շարունակվող անտառային հրդեհների պատճառով ստիպված են եղել տարհանել մոտ 50 հազար մարդու, փոխանցում է BBC–ն։
Հայֆայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոենֆելդը հայտնել է, որ ութ թաղամասերի բնակիչներին խնդրել են լքել քաղաքը։ Նրանց համար բացվել են տարհանման կենտրոններ։
Անտառային հրդեհները, որոնց դեմ երկրի իշխանությունները արդեն երեք օր է ապարդյուն պայքարում են, նոյեմբերի 24-ին հասել են Հայֆա, որը 250 հազար բնակչություն ունի։ Հրդեհի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու քամին։
Լրատվամիջոցները հայտնել են, որ Հայֆայի որոշ բնակիչներ հրդեհի պատճառով չեն կարողանում դուրս գալ իրենց բնակարաններից։
Տեղի փրկարարական ծառայության ղեկավար Նաֆթալի Ռոթթենբերգը հայտնել է, որ փրկարարները հիմա չեն վերահսկում կրակի տարածումը։



