Օբաման ու Թրամփը շնորհավորել են ամերիկացիներին Երախտագիտության օրվա առթիվ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ ու ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական տեսահոլովակներում ամերիկացիներին ուրախ Երախտագիտության օր են մաղթել։ Երկուսն էլ հայրենակիցներին միասնականության կոչ են արել նախընտրական սուր պայքարից հետո, հայտնումէ «Ամերիկայի ձայնը»։
«Մենք բախտավոր ենք, որ այս երկիրը մեր տունն են կոչում։ Ամերիկան մեր տունն է։ Վայր, որտեղ մենք դաստիարակում ենք մեր երեխաներին, հոգ տանում մեր մտերիմների մասին, օգնում մերձավորներին ու կյանքի կոչում մեր երազանքները։ Ես աղոթում եմ այն մասին, որ այս Երախտագիտության օրը մենք սկսենք մոռանալ մեր տարաձայնությունների մասին ու շարժվենք առաջ որպես միասնական ազգ, ուժ քաղելով մեր ընդհանուր նպատակերից ու ընդհանուր վճռականությունից»,- հայտնել է Թրամփը։
Նախագահ Օբաման, նախօրեին վերջին անգամ ավանդաբար Սպիտակ տան առաջ ներում է շնորհել երկու հնդուհավերի, նաեւ անդրադարձել վերջերս ավարտված նախընտրական քարոզչության ընթացքում տարաձայնություններին՝ կոչ անելով ամերիկացիներին չմոռանալ, որ իրենք միասնական ազգ են։
«Մեր երկրում աղմկոտ, կրքերով ու հակասություններով լի նախընտրական քարոզչություն է անցել։ Չէ՞ որ երբեմն ընտրությունների ժամանակ մեր տարաձայնություններն ակնհայտ են դառնում։ Սա յուրայինների պայքար է օտարների դեմ։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք մեր թեկնածուի վրա, որին աջակցում ենք, այլ ոչ թե իդեալների վրա, որոնք մեզ միավորում են։ Բայց մի քանի շաբաթ է անցել, ու Երախտագիտության օրը մեզ հիշեցնում է, որ չնայած տարաձայնություններին՝ մենք միեւնույն է միասնական ազգ ենք»,- ասել է Օբաման։



