Ազատվեք մարմնի ճարպագնդերից բնական եղանակներով (3 բաղադրատոմս)
ЛАЙФԵթե դուք ունեք ճարպագնդեր ձեր մարմնի վրա և չգիտեք թե ինչպես կարելի է ազատվել, ապա այս հոդվածը ձեզ համար է: Եթե չկա խիստ անհրաժեշտություն ճարպագունդը հեռացնել վիրահատության միջոցով, ապա դուք կարող եք կիրառել հետևյալ բաղադրատոմսերը, որոնք մշակվել են փորձագիտական ուսումնասիրության արդյունքում: Մաշկաբանները խորհուրդ են տալիս կիրառել բուժման բնական մեթոդները:
Բաղադրատոմս №1
Պատրաստեք խառնուրդ ալյուրից և մեղրից: Այնուհետև տարածեք խառնուրդը ճարպագնդի վրա 0,5-1սմ հաստությամբ և ապա վիրակապեք ձեռքը մառլյայով: Կես օր պահեք վիրակապը ձեռքին: Անհրաժեշտ է 36 ժամ, որպեսզի դուք տեսնեք դրա օգտակարությունը: Սակայն մի՛ մոռացեք, որ անհրաժեշտ է ամեն անգամ թարմացնել վիրակապը, երբ նախորդն արդեն իսկ ներծծվել է:
Բաղադրատոմս №2
Այս դեպքում ճարպագնդից ազատվելու համար ձեզ կօգնի մեղվի խայթոցը: Այս մեթոդը շատ արդյունավետ և հայտնի տարբերակ է արդեն բավականին երկար ժամանակ: 7 օր հետո դուք արդեն կարող եք տեսնել արդյունքը: Պինցետի օգնությամբ տեղադրեք մեղվին վնասված հատվածի վրա: Մի՛ վախեցեք մեղվի խայթոցից, քանի որ դա այնքան էլ ցավոտ չէ: Սակայն եթե դուք ունեք ալերգիա մեղվի խայթոցից, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար չէ:
Բացի այդ դուք կարող եք կիրառել նաև պրոպոլիս ճարպագնդից ազատվելու համար:
Բաղադրատոմս №3
Ձվի երկու դեղնուցը խառնեք 2 մեծ գդալ աղով և կիրառեք օրական 4 անգամ:



