Շիրակի մարզպետն ու Արգենտինայի դեսպանն իրատեսական են համարում մի քանի ոլորտներում համագործակցությունը
ОБЩЕСТВОՇիրակի մարզպետն ու Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը համագործակցություն իրատեսական են համարում մի քանի ոլորտներում: Այս մասին նոյեմբերի 24-ին Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նշեցին պատասխանատուները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ- ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան առաջին անգամ չէ, որ լինում էր Շիրակի մարզում, սակայն Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ սա առաջին հանդիպումն էր:
Հանդիպման ընթացքում Հովսեփ Սիմոնյանը հյուրի ներկայացրել է մարզի արդյունաբերական ու գյուղատնտեսական ներուժը մինչև 1988 թվականի երկրաշարժը: Մարզպետն ընդգծել է, որ Շիրակը, մասնավորապես« Գյումրի քաղաքը« մինչ 1988 թվականի երկրաշարժը արդյունաբերական կենտրոն է եղել, սակայն աղետից հետո բոլոր հզորությունները քայքայվել են« այժմ մարզն ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածություն ունի: Մարզպետը՝ ողջունելով համագործակցությունը ցանկացած ոլորտում, խոստացել է աջակցություն այդ համագործակցության հիմքեր դնելու և դրանք ամրապնդելո ւ համար:
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան էլ, կարևորելով հանդիպումը, վստահություն է հայտնել, որ համագործակցություն կստացվի մշակութային և գյուղատնտեսության ոլորտներում՝ հատկապես գյուղատնտեսությունում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև փաստել են, որ ապագայում հնարավոր է համագործակցություն տնտեսական ոլորտում:



