Մոսկվայի Յասենեւոյի շրջանում գնդակահարվել Է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանը
ОБЩЕСТВОՄոսկվայի օպերատիվ աշխատողները պարզել են այն տղամարդու ինքնությունը, որին նոյեմբերի լույս 24-ի գիշերը գնդակահարել են ՌԴ մայրաքաղաքի Յասենեւոյի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Սպանվածը Գեւորգ Գեւորգյանն Է: Նա Հայաստանի քաղաքացի Է եւ Մոսկվայի տարածաշրջանում զբաղվում Էր շինարարական գործարարությամբ:
Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի թողարկման BMW ավտոմեքենան, որի մոտ գտել են Գեւորգյանի մարմինը, նա ապառիկով ձեռք Է բերել 2014 թվականին:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Մոսկվայի հարավ - արեւմուտքում տղամարդու սպանությունը բոլոր հատկանիշներով նման Է պատվիրված սպանության: Հրազենային վերքով մարդու մարմինը հայտնաբերվել Է «Լիտովսկի բուլվարում» գտնվող բնակելի տան մոտ:
Իրավապահ մարմիններում հայտնել են, որ անցած գիշեր անհայտ անձը Կալաշնիկովի կարճացված ինքնաձիգով գնդակահարել Է տղամարդուն, ինչից հետո փախել՝ զենքը նետելով սպանության վայրում:
Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում այս տեղեկատվությունը հաստատել են՝ ճշտելով, որ ինքնաձիգը գտել են սպանվածի մարմնից 300 մետր հեռավորության վրա: Սպանվածի մոտ կանգնած Է եղել ավտոմեքենա, որում, նախնական տվյալներով՝ հայտնաբերել են գնդակների երեք հետք:
Հարուցվել Է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:



