ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:
Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ էարվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլորքաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքիհարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վ եց քաղաքական ուժերի կողմիցպատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:
Թուրքիայի նախագահը քվեարկության վերաբերյալ հայտարարություն է արել` ասելով, որ դրա արդյունքները որևէ նշանակություն չունեն իրենց համար:



