Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
ПОЛИТИКАՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայացած իններորդ լիագումար նիստում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Է իր նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տավրիկյան պալատից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Որոշումն ընդունվել Է միաձայն:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խորհուրդն առաջարկել Էր Վոլոդինին ընտրել նախագահի պաշտոնում: Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնի համար Վոլոդինի թեկնածությունն առաջարկել Էր Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Նուռլան Նիգմատուլինը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



