Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններին Հայաստանը կունենա 13 մարզիկ
СПОРТԾանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը կներկայացնեն, ընդհանուր առմամբ, 13 մարզիկներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև 20 տարեկանների առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը: Աղջիկների պայքարում իրենց ուժերը կչափեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ դուրս կգան՝ 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը: Աղջիկներից մրցաշարին կմասնակցի 58 կգ Իզաբելա Յայլյանը:
Առաջնություններն այս տարի անցկացվում են իսրայելական Էլիաթ քաղաքում դեկտեմբերի 2-10-ը:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



