Մերկելն ինտերնետ-թրոլներին եւ հորինված նորությունները ժողովրդավարության սպառնալիք Է որակել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինտերնետ-թրոլներին եւ հորինված նորությունները ժողովրդավարության սպառնալիք Է որակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The International Business Times-ը:
Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Մերկելը մտահոգություն Է հայտնել, որ «հորինված նորությունները եւ առցանց-թրոլները Համացանցում ղեկավարում են հասարակական կարծիքը»: Նրա խոսքով՝ ժողովրդավարական կուսակցությունները պետք Է միջոցներ գտնեն այդ երեւույթի դեմ պայքարելու համար, իսկ եթե պահանջվի, ձեռնարկեն «կարգավորիչ միջոցներ»:
«Ինչ-որ բան փոխվել Է: Գլոբալացման տարածմամբ քաղաքական բանավեճերն սկսել են տեղի ունենալ միանգամյան նոր մեդիական տարածությունում: Կարծիքներն այժմ չեն ձեւավորվում այնպես, ինչպես 25 տարի առաջ Էր»,- մեջբերում Է The Local հրատարակությունը Մերկելի խոսքը:
«Այսօր մեք ունենք ֆեյկային կայքեր, ծրագրեր, թրոլներ՝ բաներ, որոնք վերստեղծում են իրենք իրենց, եւ մենք պետք Է սովորենք հաղթահարել դրանք»,- նշել Է կանցլերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



