Ռիհաննան թավշյա մարզակոշիկներ Է առաջարկել ոչ մեծ բյուջե ունեցող մոդայամոլների համար
ОБЩЕСТВОԱմերիկացի երգչուհի Ռիհաննան, որն արդեն երկու տարի համագործակցում Է Puma ընկերության հետ, թարմացրել Է Fenty Creeper կոշիկի հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է Harper's Bazaar-ը:
Տուրք տալով այս տարեշրջանի նորաձեւության միտումներին՝ մարզակոշիկներն ստեղծելիս դիզայներներն օգտագործել են առավել լայն տարածում ստացած գործվածքներից մեկը՝ թավիշը:
Կոշիկը ներկայացված Է երեք գույնով՝ սեւ, մոխրագույն եւ մուգ կարմիր: Այն արդեն հայտնվել Է վաճառքում, մեկ զույգի գինը 150 դոլար Է:
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում Է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այս ժամանակաշրջանում բրենդի հետ միասին նա թողարկել Է կոշիկի մի քանի մոդելներ: Նորույթներից մեկը Fur Slide by Fenty մորթե հողաթափերն են:
Puma ընկերությունը 1948 թվականին Գերմանիայում հիմնադրվել Է Ռուդոլֆ Դասլերի եւ եղբոր՝ Adidas մակնիշի հիմնադիր Ադոլֆ Դասլերի կողմից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում Է Գերմանիայի Հերցոգենաուրահում:



