2017 թվականի պառլամենտական ընտրություններին ՀՅԴ–ն հանդես կգա առանձին
ПОЛИТИКА
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր կուսակցություններ համախմբման, միասնական հարթակ ստեղծելու կոչեր են անում: Միասնաբար հանդես եկող ուժերի հնարավոր հաջողությունների, և ՀՅԴ–ի՝ սպասվելիք ընտրություններին մասնակցության հավանական տարբերակների շուրջ Past.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ.
– Պարոն Վարդանյան, Դուք որպես անձ, ով բավական մեծ ճանապարհ է անցել քաղաքական դաշտում, ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր կուսակցությունների՝ միասնական հանդես գալու հայտարարություններին: Արդյո՞ք նրանք հաջողություններ կգրանցեն:
– Իհարկե, հետևում եմ քաղաքական գործընթացներին, մյուս քաղաքական ուժերի հնարավոր համախմբումներին: Ես, ինչ խոսք, ուրախ կլինեմ, եթե քաղաքական ուժերն իրենց առաջ դրված խնդիրները կատարեն, սակայն դա իմ հարցը չէ: Մենք հիմա զբաղված ենք մեր կուսակցության աշխատանքներով: Մեր նպատակն է մեր առաջ դրված խնդիրները կատարելը: Այս պահին զբաղված ենք նախընտրական նախապատրաստական աշխատանքներով ու դա այնքան ժամանակատար է, որ ուղղակի չեմ ցանկանա ուրիշների աշխատանքները մեկնաբանել: Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Գալու է նախընտրական շրջանը ու հստակ է լինելու, թե ինչ խմբավորումներ ու քաղաքական ուժեր են լինելու, ու այդ ժամանակ արդեն քաղաքական դաշտի բաշխումը կլինի հստակ:
Երբ ասում ենք քաղաքական կուսակցություն հասկանում ենք, որ իրենք ունեն որոշակի չափորոշիչներ, սկզբունքներ, արժեհամակարգեր և իրենց համար ավելի տեսանելի են համախմբումները, միավորումները, միասին ճանապարհ գնալը: Կրկնված կլինեմ, եթե ասեմ, որ մենք ունենք պատմություն, փորձ, ու որ կարող են հաջողել նաև այն միավորումները, որտեղ կա սկզբունքների համատեղելիություն, նպատակների որոշակի միասնություն:
Այս ամենում մեկ բան է կարևոր, կուզեի հատուկ ընդգծել՝ ապագա խորհրդարանական ընտրությունները դառնալու են ջրբաժան՝ նոր Ազգային ժողովը դառնալու է իշխանություն ձևավորող միակ մարմինը և այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կունենան այդ պառլամենտում, նրանք հետագայում զարգանալու, ընդլայնվելու հնարավորություններ կունենան: Իսկ նրանք, ովքեր չեն անցնի համապատասխան շեմը՝ կլինեն դաշինքներ, թե առանձին ուժեր, պետք է հետագայում գնան խոշորացման, միավորման: Մենք քաղաքական համակարգի կայացման կարևոր փուլ պետք է անցնենք այս ընտրություններով:
– Համագործակցելով գործող իշխանության հետ, ՀՅԴ–ն ի՞նչ կերպ է հանդես գալու գալիք պառլամենտական ընտրություններին, ինչպես միշտ առանձի՞ն, թե հնարավոր է նաև իշխանության հետ՝ միասնական:
– «Ինչպես միշտ» ամենաճիշտ բառն է: Դաշնակցությունն այսօր համագործակցության մեջ է ՀՀԿ–ի հետ, բայց Դաշնակցությունն ինքնուրույն, անկախ և կազմակերպված, ինչպես նաև մեծ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ է Հայաստանում, հետևաբար մենք ընտրություններին կգնանք առանձին:
Սոսե Չանդոյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении