Արմեն Ամիրյանը դեռևս կմտածի՝ անդամակցել ՀՀԿ-ին, թե ոչ
ОБЩЕСТВОՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում դեռևս չի ներկայացրել, քանի որ մտածելու ժամանակ ունի: «Ես անցյալ անգամ ասացի, որ ժամանակ ունեմ մտածելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմա մբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրյանը:
Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է՝ նախարարն արձագանքեց. «Շատ լավ է արել»:
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին են հայտարարել նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ



