ՌԴ–ն ամրապնդում է իր ներկայությունը Հարավային Կովկասում
МЕЖДУНАРОДНОЕՍրանից դեռ երկու տարի առաջ, ճիշտ այս օրերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան Սոչիում ստորագրեցին ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին մի պայմանագիր, որով սկիզբ էր դրվում երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորմանը: Ասում ենք՝ սկիզբ, որովհետև փաստաթուղթը հետագայի համար նախատեսում էր նաև երկու պետությունների միասնական զորամիավորման կազմավորում, որը կենթարկվեր միացյալ հրամանատարությանը: Ու թեպետ պայմանագիրն անդրադառնում էր նաև սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովման, առողջապահության, կրթության, գիտության ոլորտներին` նախանշելով դրանց աստիճանական մոտեցումը ռուսական իրականությանն ու չափանիշներին, Արևմուտքն ու Վրաստանը շատ խիստ արտահայտվեցին հատկապես պայմանագրի ռազմական բաղադրիչի վերաբերյալ` համարելով, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է 2008 թ. օգոստոսի 12–ին ստորագրված՝ Հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Կրեմլում, սակայն, պնդեցին, թե ոչ ոք իրավունք չունի խառնվել այլ երկրների ներքին գործերին և արդեն այս տարի՝ նոյեմբերի 2–ին, ՌԴ Պետդուման վավերացրեց Ռուսաստանի և Աբխազիայի միջև զորքերի միավորման և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը, որը մինչ այդ, 2015–ի նոյեմբերի 21–ին էր ստորագրվել Մոսկվայում: Հետաքրքիր է, որ սովորաբար, նման դեպքերում գոնե ձևական տեսակետ է հայտնվում, թե պայմանագիրն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, սակայն, Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովան բացահայտ հայտարարեց, որ կոնկրետ այս համաձայնագիրն ուղղվա՛ծ է երրորդ անձանց դեմ և Աբխազիայի տարածքային ամբողջականությունը սադրանքներից ու անօրինական գործողություններից պաշտպանելու ուղղակի բնույթ ունի:
«Ռուսաստանում հիշում են Աբխազիայի նկատմամբ ագրեսիան և բռնությունը, ուստի այդ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Մոսկվայի համար»,– հայտարարեց փոխխոսնակը՝ հավելելով, թե միավորումը նախատեսված է զինված հարձակումներին արձագանքելու, ինչպես նաև կողմերից որևէ մեկի նկատմամբ ռազմական անվտանգության սպառնալիքի դեմ պայքարելու համար:
Այս երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնականապես վավերացրեց համաձայնագիրը, ինչին ԱՄՆ պետդեպարտամենտը խստորեն արձագանքեց՝ մամլո խոսնակ Ջոն Քիրբիի մակարդակով հայտարարելով, թե ԱՄՆ–ն անօրինական է ճանաչում այն: «Մենք դեմ ենք, այսպես կոչված, այդ համաձայնագրի վավերացմանը, որը չի կարող օրինական միջազգային համաձայնություն ճանաչվել: Մենք խստորեն դատապարտում ենք միասնական զորքերի կազմավորումը՝ դե ֆակտո վրացական տարածք համարվող Աբխազիայում»,– հայտարարել էր Քիրբին՝ միաժամանակ ՌԴ–ին առաջարկելով վերանայել Հրվ. Օսիան և Աբխազիան անկախ պետություններ ճանաչելու նախկին որոշումը:
ԱՄՆ–ին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ իրականում Աբխազիան հանձնվում է ռուսներին, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս բացատրել համաձայնագրի այն կետը, թե խաղաղ ժամանակ զորքերը կառավարվում են ռուսական բազայի հրամանատարության, իսկ պատերազմական գործողությունների դեպքում՝ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կողմից:
Այսպիսով, այդ երկիրն անընդհատ նոր խնդիրներ է հարուցում աշխարհի համար, տարածաշրջանում էսկալացիայի նոր օջախներ հարուցելով. գրում է միջազգային մամուլը` մոռանալով, որ երկաթն ամեն դեպքում տաք–տաք են ծեծում, և որ Վրաստանի համար Աբխազիայի կորուստը, կարծես թե, անդառնալիների շարքին է պատկանում …
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



