Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Խորհրդարանական կառավարման մոդելն իր մայրամո՞ւտն է ապրում

МЕЖДУНАРОДНОЕ
Բելառուսի լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը հանրաքվեի մասին օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան, որի ընդունման դեպքում, մի շարք այլ փոփոխությունների հետ մեկտեղ, առաջարկվում է հանրապետության նախագահի լիազորությունները երկարաձգել 2 տարով՝ պաշտոնավարության ժամկետը հասցնելով 7–ի: Կուսակցության ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը բացատրել են երկրի քաղաքական համակարգի կայունության անհրաժեշտությամբ և, որքան էլ տարօրինակ հնչի, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության զարգացման հետագա երաշխավորմամբ:
 
Հատկապես վերջին բացատրությունը բավական զվարճացրել է արևմտյան մամուլին, որում սրանից մի քանի ամիս առաջ Եվրոպայի վերջին բռնապետ որակվող Լուկաշենկոյի նկատմամբ արևմտյան հանկարծակի սերն ու նմանօրինակ նախաձեռնությունների վրա աչք փակելը բացատրում են միայն ու միայն Լուկաշենկոյի՝ ժամանակ առ ժամանակ Կրեմլի կոշտուկները տրորելու կարողությամբ:
 
Գերմանական մամուլը, սակայն, այս ողջ բույլում առանձնանում է լուրի հանդեպ իր լոյալությամբ: Ավելին՝ այստեղ առաջարկում են իրենց իսկ աչքի գերանը, իսկ ավելի կոնկրետ՝ սեփական Սահմանադրությունը նկատել, որով, օրինակ, Մերկելը կարող է երկրի կանցլեր մնալ այնքան ժամանակ, մինչև շունչը փչի...
 
Իսկ որքանո՞վ է Եվրոպայի՛ պարագան ժողովրդավարական՝ հարցնում է DW–ն և ամրագրում, որ ԵՄ երկրներից միայն Ֆրանսիայում է, որ նախագահի լիազորության ժամկետների հստակ սահմանափակման հետ միասին, սահմանափակվում է նաև վարչապետի լիազորության ժամկետը՝ ոչ ավելի, քան ութ տարի: Ինչ վերաբերում է պառլամենտական երկրներին, տվյալ դեպքում՝ Գերմանիային, այստեղ երկրի կառավարման հիմնական պատասխանատու կանցլերին ձայն է տալիս խորհրդարանը, որն սկզբունքորեն կարող է անվերջ պաշտպանել նույն թեկնածուին: Իհարկե, կա նաև քաղաքական մեծամասնության խնդիրը, և, հնարավոր է, նույն քաղաքական ուժը չկարողանա անընդհատ մեծամասնություն կազմել խորհրդարանում, բայց նույն Մերկելի օրինակը ցույց է տալիս, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում նույն մարդը կարող է երկիրը գլխավորել չորրորդ անգամ, ինչպես Մերկելն է պատրաստվում դա անել:
 
Մյուս կողմից էլ՝ DW–ն, իհարկե, չի կարող չընդունել Բելառուսի և Գերմանիայի տարբերությունն այն պարզ պատճառով, որ, օրինակ, 1982–ին կանցլեր Հելմուտ Շմիդտը, ժողովրդական լայն զանգվածների դժգոհության ու քաղաքական ուժերի արձագանքի արդյունքում, զրկվեց իր պաշտոնից կամ՝ նույն բախտին արժանացավ նրան հաջորդած և շուրջ 16 տարի պաշտոնավարած Հելմուտ Կոլը: Առաջինը՝ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունից, երկրորդը՝ Քրիստոնեա–դեմոկրատական միությունից:
 
Ստացվում է՝ որևէ գործչի երկար պաշտոնավարումն իրապես ժողովրդավարական երկրներում, չի կարող և չի հանգեցնո՞ւմ այն իրավիճակին, որում այժմ Բելառուսը, Կենտրոնական Ասիայի և առհասարակ՝ հետսովետական երկրների մեծ մասն են գտնվում: Ի վերջո, որևէ մեկի մտքով անգամ չի անցնի Բատյային Մերկելի հետ համեմատել, նույնիսկ եթե նա կրկնի Հելմուտ Կոլի ռեկորդը և անցնի Օտտո ֆոն Բիսմարկին: Ցանկացած անընդունելի սխալի դեպքում ժողովուրդն անպայման կասի իր խոսքը:
 
DW–ում, սակայն, չեն դադարում համառել. բայց եթե վերջին խոսքի իրավունքն, այսպես, թե այնպես ժողովրդին է վերապահվում, գուցե արժե քննարկել խորհրդարանական կառավարման մոդելի մայրամուտն ու անցնել ուղիղ ժողովրդավարական ընտրություններով ուղեկցվող նախագահական համակարգի՞ն՝ նախագահի պաշտոնավարումը թույլատրելով միայն երկու անգամ:
 
Ճիշտն ասած, այս պահին գոնե, անորոշ է, թե սրան ինչպես կարձագանքի գերմանական քաղաքական միտքը, բայց որ այդ երկրում սկսել են քննարկել այս խնդիրը ավելի ու ավելի բարձր նոտաներով, ակնհայտ է:
 
Համաձայնեք՝ հետաքրքիր կլինի հետևել այդ դեբատին: Հատկապես, եթե այն պրոյեկտենք մեր իրականության վրա, որտեղ, քաղաքական դաշտի ամայացման պայմաններում, իշխող կուսակցությունն ու անձամբ Սերժ Սարգսյանը նպատակահարմար համարեցին անցնել խորհրդարանական հանրապետության…
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай