Կառավարությունը «ռեկորդ չսահմանեց» Արփինե Հովհաննիսյանի ելույթի և Հրայր Թովմասյանի հետ դեբատի պատճառով
ОБЩЕСТВОԿառավարության նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին նախագիծը: Քանի որ օրենքը վերաբերվում է ԱԺ կանոնակարգին, արձագանքեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Կարեն Կարապետյանի համար Հովհաննիսյանի ելույթը և Թովմասյանի արձագանքը երկար թվաց և նշեց. «Այսօր ռեկորդ սահմանելու հնարավորություն ունեինք, կունենայինք կառավարության կարճ նիստ, եթե չլինեին տիկին Հովհաննիսյանի երկար ելույթն ու պարոն Թովմասյանի հետ դեբատը»:
Դրանից հետո նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որից հետո Հրայր Թովմասյանը կրկին ցանկանում էր խոսել, սակայն վարչապետն առաջարկեց նրանց առանձին խոսել:
«Առանց այն էլ սա ինձ մոտ ամենաերկար զեկույցն էր: Առանձին նստեք, քննարկեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:



