Ալեքսեյ Միլլերը վերստին ՌԴ-ի ամենաթանկ բարձրաստիճան կառավարիչն Է դարձել ըստ Forbes-ի վարկածի
ОБЩЕСТВО«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում Է Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող բարձրաստիճան կառավարիչների ցուցակը: Ամենամյա վարկանիշը, որի մեջ մտել Է 25 մարդ, նոյեմբերի 24-ին հրապարակվել Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմե նպրես»-ը:
Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը կազմել Է 17,7 միլիոն դոլար (2015 թվականին՝ 27 մլն դոլար): Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը, որի կարողությունը կազմել Է 13 միլիոն դոլար (անցյալ տարի՝ 17,5 մլն դոլար):
Երրորդ տեղում Է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը՝ 11 միլիոն դոլարի չափով վարձատրությամբ, չորրորդ տեղում՝ «Օնեքսիմ» խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռազումովը (10 միլիոն դոլար), իսկ հինգերորդում՝ USM Advisors-ի գլխավոր տնօրեն Իվան Ստրեշինսկին (10 միլիոն դոլար): Ըստ որում հրատարակությունը նշում Է, որ մեկ տարում վարկանիշի բոլոր մասնակիցների միագումար վարձատրությունը կրճատվել Է մեկուկես անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



