Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը Լիբանանում ելույթ է ունեցել

ОБЩЕСТВО

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա վեհափառ հայրապետի օծման և գահակալության 20 ամյակի առթիվ Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Բարձր հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառ հայրապետին, կազմակերպութեամբ Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանին, Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին առիթով երեքշաբթի, 22 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Քազինօ Տիւ Լիպան»-ի սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբին ելոյթը, ղեկավարութեամբ` մայեսթրօ Յովհաննէս Չէքիճեանի:

Բացման խօսքը արտասանեց Ազգային առաջնորդարանի դիւանապետ Գրիգոր Հաշէօլեան, որ յայտնեց, թէ այս ելոյթը իր բնոյթով եւ գեղարուեստական արժէքով եզակի է ու աննախադէպ, որովհետեւ երգչախումբը ունի միջազգային վաստակ, իսկ շարժառիթը Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան ու օծման 20-ամեակն է:

Խօսելով վեհափառ հօր ծառայութեան մասին` Հաշէօլեան յայտնեց, որ վեհափառ հայրապետը իր բոլոր կարելիութիւնները ի գործ դրած է ծառայելու եկեղեցիին, ազգին ու Հայ դատին: Ծառայութիւն մը, որ հիմնուած է անշահախնդիր նուիրումի եւ եկեղեցանուէր շինարար գործունէութեան վրայ: Ան աւելցուց նաեւ, որ այս առիթը միջոց մըն է ամրապնդելու Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները: Ան մաղթեց, որ Արամ Ա. վեհափառ հայրապետի գահակալութեան 20-ամեակը հանդիսանայ ոգեւորիչ շարժառիթ մը` միասնաբար շարունակելու հայ ժողովուրդին ճամբան լուսաւոր պահող եւ դէպի լոյս առաջնորդող սրբազան ազգային երթը:

Ազգային առաջնորդարանին անունով խօսք առաւ Տիգրան Ճինպաշեան` յայտնելով, որ եթէ խօսելու ըլլանք Արամ Ա. կաթողիկոսի իրագործումներուն մասին, ապա տրամադրուած ժամանակին տասնապատիկին կարիքը պիտի զգացուի, եւ ներկայացուց միջքրիստոնէական շարժումին մէջ Արամ Ա. վեհափառին ունեցած վաստակն ու կշիռը` աւելցնելով, որ քրիստոնէական աշխարհին մէջ Արամ Ա. կաթողիկոսը յարգանք ու ակնածանք վայելող աստուածաբան գիտնական մըն է:

Ան յայտնեց, որ Արամ Ա. կաթողիկոսի առանձնայատուկ հետաքրքրութեան առարկայ են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան` իբրեւ ժողովրդավարական պետութիւններ ներկայացումը, անոնց բարգաւաճումը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի նիւթական բարօրութիւնը:

Ճինպաշեան ըսաւ, որ վեհափառ հայրապետին պահանջատիրական մնայուն կարգախօսը չմնաց խօսքի սահմաններուն մէջ, ան հայ ազգի անժամանցելի իրաւունքներուն համար պայքարը փոխադրեց միջազգային կառոյցներ եւ պետութիւններու կողմէ ճանաչման հարթակէն դէպի միջազգային իրաւական դաշտ` 100-ամեակի նշումներուն տալով պահանջատիրական յստակ գունաւորում` Սիսի կաթողիկոսարանի սեփականատիրութեան համար բացուած դատական հայցով:

Ան նշեց, որ շինարարական աշխատանքը չանտեսուեցաւ վեհափառ հօր կողմէ, եւ իբրեւ օրինակ նշեց Անթիլիասի կաթողիկոսարանի եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի վերանորոգումը, ինչպէս նաեւ Ժիպէյլի «Թռչնոց բոյն»-ին մէջ Ցեղասպանութենէն վերապրած որբերուն նուիրուած թանգարանը:

«Տագնապներուն դիմաց վեհափառ հայրապետը կ’արձագանգէ արագ, ազդու ու գործնական եղանակով», ըսաւ ան` աւելցնելով, որ վեհափառ հայրապետը աներեր կանգնեցաւ սուրիահայութեան կողքին:

«Հայ ժողովուրդը կաթողիկոսներուն տուած է վեհափառ տիտղոսը, որ ի սկզբանէ սահմանուած էր հայոց արքաներուն: Տիտղոսը չէ, որ կը փառաւորէ մարդը. պաշտօնը կատարելու եղանակն է, ինչպէս վեհափառ հայրապետը կը սիրէ կրկնել, ծառայական կերպն է ղեկավարման, միաժամանակ տէր ու ծառայ ըլլալու վարքագիծն է, որ տիտղոսին կու տան իր իսկական իմաստը», եզրափակեց Ճինպաշեան:

Այս առիթով Ազգային վարչութեան անունով անգլերէնով խօսք առաւ նաեւ դոկտ. Հիլտա Պայրամեան, որ ըսաւ, թէ մարդիկ կ’ըսեն, թէ երաժշտութիւնը կը միախմբէ եւ կը միացնէ մարդիկը, տաղանդներու հոգիները: Այս երեկոյ երաժշտութիւնը Լիբանանէն, Հայաստանէն, Միացեալ Նահանգներէն, Ֆրանսայէն, Բրիտանիայէն եւ բազմաթիւ այլ երկիրներէ մարդիկ միախմբած է եւ տաղանդները միացուցած անձնաւորութեան մը շուրջ, որ հայ ժողովուրդի կեանքին մէջ ունեցած է պատմութիւն կերտող դերակատարութիւն մը: Ան յայտնեց, որ վեհափառ հայրապետը իւրայատուկ, միջազգային կշիռ եւ նկատառելի իրագործում ներու տէր անձնաւորութիւն մըն է:

Ան մատնանշեց, որ զանազան ձեռնարկներու ծիրին մէջ վեհափառ հօր կողմէ բացումը պիտի կատարուի Ազգային միացեալ վարժարանին:

Ապա ելոյթ ունեցաւ 84 անդամներէ բաղկացած Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբը, որ երկու բաժինով ներկայացուց Բարսեղ Կանաչեանէն, Տիգրան Չուխաճեանէն, Կոմիտասէն, Ճիաքոմօ Վերտիէն, Ճորճ Կերշուինէն, Շարլ Կունոյէն, Մակար Եկմալեանէն երաժշտական կտորներ` ելոյթին բացումը կատարելով «Կիլիկիա»-ով, իսկ փակումը` Հայրապետական մաղթանքով` արժանանալով ներկաներուն գնահատանքին ու յոտնկայս ծափահարութեան:

Երաժշտական վայելքի աւարտին բեմ բարձրացաւ Արամ Ա. վեհափառ հայրապետը` ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Ան յայտնեց, որ հայ երգը այնքան զօրեղ է ու հնչեղ, որուն դիմաց որեւէ խօսք կը մնայ ստուերի մէջ, որքան ալ գեղեցիկ ըլլայ: Ան աւելցուց, որ «հայ երգը մեր ժողովուրդին ներքին ապրումներուն, տագնապներուն, պոռթկումներուն ու երազներուն մէկ հարազատ արտայայտութիւնն է» եւ առանց անոր մեր ժողովուրդին կեանքը պիտի ցամքի: Երգի ճամբով է, որ Կոմիտասներն ու Կանաչեանները պիտի մնան կենդանի:

Խօսելով Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբի խմբավար Յովհաննէս Չէքիճեանի մասին` վեհափառ հայրապետը յայտնեց, որ ան համակ շարժում ու կեանք է եւ կ՛ապրի հայ երգով: Մենք տեսանք, թէ ան ինչպէ՛ս իր մէջէն կը պոռթկար ու կը ճառագայթեցնէր մեր ժողովուրդի ու հայրենիքի ապրումները, ձգտումները, երազներն ու տագնապները: Վեհափառ հայրապետը շնորհակալութիւն յայտնելով Ազգային առաջնորդարանին շեշտեց. «Այս ձեռնարկով զիս չէ, որ կը պատուէք: Անձերը միջոց են եւ ոչ թէ նպատակ: Անձերը կան ապրելու, գործելու, ծառայելու իրենցմէ վեր ու վեհ նպատակներու: Աթոռակալը կո չուած է աթոռը բարձրացնելու, աթոռին որակ, արժէք, մեծութիւն տալու»: Ան նաեւ ընդգծեց, որ պիտի շարունակէ ծառայել յանուն հայ ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու եւ ձգտումներու իրականացման:

Իր խօսքի աւարտին վեհափառ հայրապետը մայեսթրօ Չէքիճեանը պատուեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով` յայտնելով, որ ան արժանի է բոլոր շքանշաններուն:

Նշենք, որ ներկաներու շարքին էին հայ կաթողիկէ եւ աւետարանական համայնքներու ներկայացուցիչները, պապական նուիրակ գերապայծառ Կապրիէլ Քաչիա, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեան, Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին եւ ներկայ երեսփոխաններ, Այնճարի քաղաքապետը եւ պատկան միութիւններու եւ կառոյցներու ներկայացուցիչներ:

Հայ երգի մարգարիտները յղկելով եւ բիւրեղացնելով իր ազնուագոյն շողարձակման հասցուցած այս երգչախումբը իւրովի դարձած է հայ դասական երգի անփոխարինելի դեսպանը:

Յիշեցնենք, որ հինգշաբթի, 24 եւ ուրբաթ, 25 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային ակադեմական երգչախումբը պիտի ներկայացնէ Քարլ Օրֆի Քարմինա Պուրանան` Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբի ընկերակցութեամբ եւ խմբավարութեամբ մայեսթրօ Յարութ Ֆազլեանի, Էշրեֆիէի (Մոնօ) Սեն Ժոզեֆ եկեղեցւոյ մէջ»:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт