Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ
ПОЛИТИКАՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վ արչությունից:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկեցին նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



