ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին այն բանից հետո, երբ Փհենյանը համաշխարհային համայնքին սադրել է հերթական՝ արդեն հինգերորդ միջուկային փորձարկումներով։
ՄԱԿ ԱԽ դիվանագետներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը մի շարք առարկություններ է ներկայացրել այդ բանաձեւի դեմ, բայց ըստ ամենայնի, չի խոչընդոտի այս փաստաղթղթի ընդունմանը քվեարկության ընթացքում, որը ծրագրված է հաջորդ շաբաթ, հայտնում է DW-ը։
Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է նախեւառաջ ածխի արտահանման սահմանափակմանը Հյուսիսային Կորեայից Չինաստան, որը Փհենյանի հիմնական առեւտրային գործընկերն է։ Դրա հետեւանքով Հյուսիսային Կորեան կզրկվի տասնյակ միլիոն դոլարից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



