Lufthansa-ն նոյեմբերի 24-ին պլանավորված շուրջ 900 չվերթ Է չեղարկել
ОБЩЕСТВОLufthansa գերմանական ավիաընկերությունը օդաչուների գործադուլի պատճառով նոյեմբերի 24-ին պլանավորված շուրջ 900 չվերթ Է չեղարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավիափոխադրողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Lufthansa Group-ը նոյեմբերի 24-ին կկարողանա 3 հազար չվերթներից իրականացնել 2088-ը»,-հայտնել են ընկերությունում: Խախտվելու են 115 հազար ուղեւորների պլանները: Կչեղարկվեն ինչպես ներգերմանական, այնպես Էլ միջազգային թռիչքներ, ընդ որում՝ դրանց ամբողջական ցուցակը չի հրապարակվելու: «Ուղեւորներն իրենք պետք Է պարզեն իրենց չվերթի կարգավիճակը»,-ՏԱՍՍ-ին պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ գործադուլի կոչով հանդես Է եկել Germanwings արհմիությունը, որը ներկայացնում Է ավիաընկերությունների աշխատակիցների շահերը: Կազմակերպությունը պահանջում Է փոփոխություններ կատարել գոյություն ունեցող տարիֆային համաձայնագրերում, մասնավորապես, բարձրացնել օդաչուների աշխատավարձը:
Սա 2014 թվականի ապրիլից ի վեր գործադուլների արդեն 14-րդ ալիքն Է: Lufthansa-ի եւ Cockpit-ի միջեւ տարիֆային վեճի ողջ ընթացքում չեղյալ են հայտարարվել մոտավորապես 8 հազար չվերթներ, ինչի հետեւանքով խախտվել են շուրջ 1 մլն մարդկանց պլաններ, գործադուլներից ընկերության ֆինանսական վնասը կազմել Է 300 մլն եվրո:



