ՀՀԿ–ն Շիրակում Ցոլակյանին ու Գրիգորյանին կնետի «սելավի բերանը»
ПОЛИТИКАՄշտապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Շիրակի մարզը, հանրապետության մյուս մարզերի նման, սկսել է եռալ նախընտրական կրքերով ու վերադասավորումներով: Իշխանությունները դեռևս երկմտում են, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ում նետեն «սելավի բերանը», որ կարողանան ՀՀԿ–ի համար քիչ թե շատ տանելի արդյունք ապահովել:
Առայժմ որոշված է, որ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու են նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և այս գումարման ԱԺ–ում ԲՀԿ–ն ներկայացնող Մարտուն Գրիգորյանը, ովքեր մարզում վատ հեղինակություն չունեն: Անորոշ է, սակայն, կարկառուն ՀՀԿ–ական Սուքիաս Ավետիսյանի և վերջերս Նժդեհի «զորախմբին» անդամագրված, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանի կարգավիճակը:
Նրանք ՀՀԿ–ում իրենց դերի վերաբերյալ «մեսիջներ» կստանան ՀՀԿ նոյեմբերյան համագումարից հետո:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



