Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետների պարապմունքները
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) զորքերի ստորաբաժանումներ նոր ժամանած զինծառայողների ուսումնամեթոդական հավաքը: Պարապմունքներում նորակոչիկները երկշաբաթյա դասընթացի ընթացքում կսովորեն կատարել պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման առաջադրանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները մանրամասն կուսումնասիրեն եւ միաժամանակ կյուրացնեն ռադիոխանգարումների կայանների ծավալման հարցերը, կկատարեն տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, ինչից հետո ռադիոխանգարումներ կիրականացնեն պայմանական հակառակորդի կապի համակարգի խախտման համար:
«Հավաքների շրջանում զինծառայողները պետք Է 30 կիլոմետր շառավղով հայտնաբերեն, ուղղորոշեն եւ խլացնեն բջջային եւ արբանյակային կապի ավելի քան 2 հազար ազդանշաններ՝ բարձրլեռնային տեղանքի «Էքստրեմալ» պայմաններում խանգարումների ավտոմատացված կայանների օգտագործմամբ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



