Սիլվան վաղուց երկրորդ անգամ է նշանադրվել. Երգչուհու հայրը` նրա անձնական կյանքի մասին
ЛАЙФԱյսօր համացանցում երգչուհի Սիլվա Հակոբյանի լուսանկարներն են տարածվել, որտեղ երգչուհին մի երիտասարդի ընկերակցությամբ է: Լուսանկարները շատերի համար կասկածներ են առաջացրել, որ Սիլվան բոլորից գաղտնի կրկին սիրելի ունի:
Լուրերը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հայրիկի` Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում բացառիկ բացահայտում արեց.
«Սիլվան այլեւս 18 տարեկան չէ, նա իրավունք ունի անել այն, ինչ ուզում է եւ ինքնուրույն որոշումներ կայացնել: Ինչ վերաբերվում է լուսանկարներին, կասեմ, որ Սիլվան վաղուց երկրորդ անգամ է նշանադրվել, այդ երիտասարդը նրա նշանածն է, նշանադրությունն էլ վաղուց է կայացել, պարզապես այդ ամենը շատ փակ էր պահվում»:
Երգչուհու հայրը, ով զբաղվում է նաեւ դստեր պրոդյուսինգով, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել Սիլվայի անձնական կյանքից:
Life.panorama.am-ը երջանկություն եւ անսահման սեր է մաղթում Սիլվա Հակոբյանին:



