Էյֆելյան աշտարակի հին սանդուղքի մի հատվածը 523 հազար եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում
ОБЩЕСТВОԷյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածը դարձել Է Փարիզի «Արկյուրյալ» տանը նոյեմբերի 22-ի երեկոյան կայացած աճուրդի գլխավոր լոտը: Ինչպես հայտնել են աճուրդի կազմակերպիչները, ցուցանմուշը 523 հազար եվրոյով վաճառվել Է Ասիայից մի հավաքորդի, որը ցանկացել Է մնալ անհայտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է հին պտուտակաձեւ այն սանդուղքի մի հատվածին, որն սկզբնապես Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ տեղադրվել Է 1889 թվականին: Հատվածի երկարությունը կազմում Է 2,6 մետր, այն ներառում Է 14 աստիճան: Ուշագրավ Է, որ աճուրդն սկսվել Է ընդամենը 20 հազար եվրոյով, բայց շատ շուտով հասել Է կես միլիոնի նշագծին:
1983 թվականին սանդուղքն ապամոնտաժվել Էր, քանի որ այլեւս չԷր համապատասխանում անվտանգության նորմաներին: Դրա փոխարեն վերելակ Է տեղակայվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



