Պատրաստում ենք ունիվերսալ շերտավոր խմոր, որով կարելի է թխել թե՛ քաղցր «Նապոլեոն», թե՛ աղի խաչապուրի ու թե՛ այն ամենը, ինչ կհուշի խոհարարական երևակայությունը
ЛАЙФԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ձուն պատառաքաղով հարում ենք և ավելացնում ջուրը:

- Ավելացնում ենք քացախն ու խառնում (5% քացախի դեպքում կարելի է վերցնել 3 գդալ): Լցնում ենք աղն ու խառնում մինչև աղի բյուրեղները լուծվեն:

- Աստիճանաբար լցնում ենք մաղած ալյուրն ու միաժամանակ գդալով խառնում:

- Հունցում ենք համասեռ, բավական պինդ խմոր: Կարելի է այն մի քանի անգամ ծեծել սեղանի վրա: Խմորը պետք է թեթևակի կպչի ձեռքերին:

- Ստացված խմորը գնդում ենք: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի երեսը չչորանա, թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ:
Խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է երկար ժամանակ մնա, որպեսզի սոսնձանյութն ակտիվանա, ու խմորը դառնա առաձգական: Հետո խմորը 30 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորի ու կարագի ջերմաստիճանները հավասարվեն:
- Սառեցրած կարագը խառնում ենք 40 գր կարագի հետ: Ստացված համասեռ զանգվածին 2 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք ենք տալիս: 20-30 րոպեով դնում ենք սառնարան: Կարելի է սառնարան դնել խմորի հետ միասին, ու միասին էլ հանել սառնարանից:

- Խմորի գունդը դանակով խաչաձև կտրում ենք և գրտնակում:

- Պետք է մեջտեղի մասը եզրերից հաստ լինի:

- Ստացված շերտի կենտրոնում դնում ենք կարագի ու ալյուրի սառած խառնուրդը:

- Ծածկում ենք խմորով, եզրերը ծրարի նման կամ հարմար այլ ձևով վրա բերում ու ամրացնում:

- Այնուհետև այսպես վրա բերում:

- Դնում ենք ալյուրով պատված սեղանին, կենտրոնից դեպի եզրեր զգուշությամբ գրտնակում: Պետք է ստացվի 1 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտ:

- Երկու ծայրերը կենտրոնում վրա ենք բերում՝ մեջտեղում նեղ լուսանցք թողնելով:

- Հետո աջ եզրը դնում ենք ձախի վրա, որպեսզի եզրերը հավասար նստեն իրար վրա:

- Խմորը 20 րոպեով դնում ենք սառնարան: Դրանից հետո գրտնակելուգործընթացը 3 անգամ կրկնում ենք:

Մեր շերտավոր խմորը պատրաստ է: Այժմ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզաբանումներ ու խորամանկություններ:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



