Հունաստանում նախկին նախագահի վախճանվելու կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել
ОБЩЕСТВОՀունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսին կթաղեն պետության ղեկավարին վայել պատվով. ներքին գործերի նախարարի որոշմամբ, երկրում եռօրյա սուգ Է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Ստեֆանոպուլոսը նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1996-2005 թվականներին՝ Հունաստանում տնտեսական կայունության ժամանակաշրջանում: Նա ժողովրդի շրջանում մեծ ժողովրդականություն Էր վայելում եւ համընդհանուր պարգանքը պահպանել Է նաեւ պաշտոնաթողից հեռանալուց հետո: Ստեֆանոպուլոսը կյանքի 91-րդ տարում թոքաբորբի բարդություններից հետո վախճանվել Է նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Աթենքի հիվանդանոցում: Հուշարկավորությունը կանցկացվի նոյեմբերի 22-ին:
«Ներքին գործերի նախարար Պանոս Սկուռլետիսի նոյեմբերի 21-ի որոշմամբ, Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի հուղարկավորությունը կանցկացվի պետության հաշվին, որի ժամանակ նրան կմեծարեն պետության ղեկավարին վայել»,-հայտնել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նախարարի որոշման համաձայն, եռօրյա սուգ Է հայտարարվել նախկին նախագահի մահվան կապակցությամբ: Հանրային շենքերի վրա կխոնարհվեն դրոշները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



