Կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջը բանակցությունները փակուղի են մտել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕԿիպրական հիմնախնդրի կարգավորման շրջանակներում տարածքային հարցերի շուրջը բանակցությունները, որոնք վերսկսվել Էին Շվեյցարիայում, ավարտվել են ապարդյուն, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտարարությունը, որը հրապարակվել Է նոյեմբերի 22-ին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ կիպրացի թուրքերի ղեկավար Մուստաֆա Աքընջիի հանդիպումն սկսվել Էր նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Մոն Պելերին ավանում:
«Չնայած բոլոր ջանքերին, նրանք չկարողացան համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցում, որն ուղի կհարթեր բանակցությունների ավարտական փուլի համար: Երկու կողմերը որոշել են վերադառնալ Կիպրոս եւ մտածել հետագա գործողությունների մասին»,- ասված Է հայտարարության մեջ:
Կիպրոսը 1974 թվականից փաստացի բաժանված Է Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիայի զինված ուժերը 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը ներխուժեցին Կիպրոսի հյուսիս եւ օկուպացրեցին երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքներում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել Է սոսկ Թուրքիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
			
			
			
			
			
				
			
			
			


