Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ հաուս»-ի ամերիկյան համերգների և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ֆուլհաուսցիներն այս օրերին Միացյալ Նահանգներում են: Օվկիանոսից այն կողմ նրանք կրկին հանդես են եկել ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար:
Life.panorama.am-ի հետ զրույցում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում արդեն մի քանի տարի կայացող համերգ-ներկայացմանը.
«Նոյեմբերի 19-ին կայացավ այս այցելության մեր առաջին համերգը, հաջորդը կլինի դեկտեմբերի 11-ին: Ասեմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք ամեն անգամ նոր համերգով հանդես գալիս ամերիկյան հանդիսատեսին: Վստահ եմ, որ մեր ելույթները հանդիսատեսին դուր են գալիս, այլապես այսքան համերգներ հաստատ չէինք ունենա»,- նշեց Մենչն ու հավելեց.
«Հանդիսատեսը շատ ջերմ ու կարոտած է, ինչից մենք շատ ենք ոգեւորվում»:
Ֆուլհաուսցիները ԱՄՆ-ում կլինեն մինչ դեկտեմբերի 14-ը: Այդ ընթացքում նրանք կհասցնեն նաեւ հանգստանալ.
«Իհարկե, ազատ ժամանակ ունենք ու հասցնում ենք նաեւ հանգստանալ: Մեզնից ամեն մեկը ժամանակն օգտագործում է իր ցանկությամբ, բայց միգուցե կլինեն օրեր, որ միասին կանցկացնենք: Միաժամանակ, բացի համերգից ունենք նաեւ նկարահանումներ` «Արմենիա TV»-ի ամանորյա ծրագրի համար»,- հավելեց Արմեն Պետրոսյանը:
Ամերիկյան համերգենրով «Ֆուլ հաուս»-ի այս տարվա ծրագրերը կսահմանափակվեն.
«Այս տարի համերգային այլ ծրագրեր չունենք, իսկ 5-րդ եթերաշրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին: Դե իսկ 2017-ին պլանները շատ են»,- ավարտեց Մենչը:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



