Բանակցային մոտեցումներում կա որոշակի փոփոխություն. բայց բովանդակությունը մնացել է նույնը
ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը.
– Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին, ասել էր, որ «եթե հանդիպում ենք, ու հետո պայմանավորվածությունները չեն պահպանվում, ի՞նչ օգուտ դրանցից»: Հայաստանը միշտ կողմ է եղել բանակցություններին, հանդիպումներին: Հիմա հետքա՞յլ է անում:
– Ես կարծում եմ` նման բան հայտարարելը մեծագույն առաջընթաց է այն դեպքում, երբ անընդհատ գնացել ու մեծ սիրով բանակցել ենք: Նշանակում է` վերջապես հասկացել ենք, որ դա արդյունք չի տալիս: Բայց թե այս մոտեցումը որքա՞ն կպահպանվի, չգիտեմ: Տեսնում ենք, որ մոտեցումներն անընդհատ փոփոխվում են` այսօր կարելի է մի բան հայտարարել, վաղը մեկ այլ բան անել: Ամեն դեպքում, գոնե հայտարարության մակարդակով նախագահի խոսքը համարում եմ զարմանալի և անսպասելի առաջընթաց:
– Նախագահից առաջ Էդ. Նալբանդյանն էլ, Համբուրգում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին խոսելիս, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այն` կրկին ելնելով դրա արդյունավետությունից: Փաստորեն ընտրված այս ուղեգիծն աշխատում է:
– Ես Նալբանդյանին չեմ մեկնաբանում, որովհետև այդ նախարարի խոսքերն անմեկնելի են: Իսկ կոնկրետ նախագահի խոսքերը կարող են մեսիջ լինել Ադրբեջանին, որ դուք էլ ինչ–որ քայլեր արեք, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ընդունել բանակցությունները: Ամեն դեպքում` մոտեցման մեջ որոշակի փոփոխություն դրսևորվում է: Իսկ բանակցային պրոցեսի բովանդակությունը չի փոխվել, և դա ամենամեծ արհավիրքն է:
– Մոտեցում փոխելու համար պետք է, այսպես ասած, թիկունքդ ապահո՞վ լինի, քաղաքական ինչ–որ ռեսո՞ւրս ունենաս:
– Որևէ ռեսուրսի կարիք չկա: Երբ դու ամեն ինչ անում ես, իսկ քեզ բանի տեղ չեն դնում, իրենց խաղն են տանում և անգամ քո հայրենիքի մի մասի զիջման պատրաստակամությունն են համարում անբավարար` պահ է գալիս, որ ստիպված ես լինում հասկանալ` քեզ պետք է համարժեք պահես: Եվ սա դրա վկայությունն է` ընդամենը: Բարձրագոչ երևույթներ այստեղ պետք չէ փնտրել:
– Այսինքն, Ադրբեջանի քաղաքականությո՞ւնն է մեզ ստիպում վերաբերմունք փոխել:
– Միանշանակ: Ես չգիտեմ անգամ` վերաբերմո՞ւնք է փոխվում, թե որոշակի վարքագիծ: Չգիտեմ, եթե Ադրբեջանը Հայաստանի հետ մի պահ դադարի վարվել որպես հարգանքի անարժան մի սուբյեկտի և սկսի գոնե ինչ–որ կետերով հարգել սեփական պայմանավորվածությունները, արդյոք պաշտոնական Երևանը կառաջնորդվի՞ նույն մոտեցմամբ: Վստահ եմ` ոչ: Դարձյալ կփափկի, կսկսի զիջումների պատրաստ քայլեր ձեռնարկել, խանդավառվել բանակցությունների հնարավորությունից:
Սոնա Ռաֆայելյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении