Վարդենիսում վրաերթի են ենթարկել 5-ամյա երեխայի
ОБЩЕСТВОՀունիսի 9-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, «գլխի ճակատային, ծոծրակային շրջանի, աջ նախաբազկի և դաստակի, կրծքավանդակի աջ կեսի, գոտկային հատվածի և աջ հետույքային շրջանի քերծված վերքեր, ծոծրակային հատվածի հեմատոմա, աջ ականջախեցու և աջ թիակային շրջանի մանր կետային արյունազեղումներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա:
Հարազատները հայտնել են, որ երեխան նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել երեխային և պատճառել նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:



