Այս շքեղ զբոսանավը 119 օրում մարդկանց պտտեցնում է բոլոր 6 մայրցամաքներով
ЛАЙФԵթե ցանկանում եք տեսնել ողջ աշխարհը ընդամենը մեկ ճանապարհորդության ընթացքում, ապա այս զբոսանավը կիրականացնի Ձեր երազանքը՝ պտտեցնելով ձեզ բոլոր 6 մայրցամաքներով:
Ճամփորդությունը սկսվելու է Ջենովայից (Իտալիա)՝ 2019 թ. հունվարի 5-ին: World Cruise կոչվող զբոսանավը 32 երկրների 49 տարբեր վայրերում կանգ կառնի:
Ուղևորները ճանապարհորդելու են Մանիֆիկայով, որն ունի պատշգամբային խցիկներ, չորս ռեստորան և 11 բար: Նրանք այցելելու են նաև Մարսել, Բարսելոնա, Մալագա, Ֆունչալ:
Այդ նշանակետերից հետո զբոսանավը շարժվելու է դեպի Կարիբյան կղզիներ, Պուրտո Ռիկո, Արուբա և այլուր:
Այնուհետև կանգ կառնեն Լոս Անջելեսում, Հավայան կղզիներում, Պոլինեզիայում, որպեսզի ուղևորները կարողանան մանրամասնորեն ծանոթանալ տեղի մշակույթներին: Կանգառներ կլինեն նաև ավելի հեռավոր կետերում՝ Տոնգայում, Բորա Բորայում, Կարթագենայում և Աքաբայում:
Ընթացքում կանցկացվեն 15 էքսկուրսներ՝ տարբեր ծովածոցերում, ազգային պարկերում, որոնցից օգտվելու հնարավորություն կստանան բոլոր ուղևորները: Լրացուցիչ առաջարկներ են ընթացքում գնումներ կատարելը, տեղի ուտեստները համտեսելը, նավային զբոսանքները:
Ամեն վայրում զբոսանավը կանգ կառնի 13 ժամ:
Երկտեղանի բնակասենյակի համար մեկ տոմսը սկսվում է $16,999-ից: Դրանք այժմ զեղչված են MSC Ճանապարհորդների ակումբի անդամների համար, իսկ հանրության համար կզեղչվեն միայն սույն թվականի դեկտեմբերի 14-ին:



