Սթոլթենբերգ․ Մինչեւ Ուկրաինայում ՌԴ արգեսիվ գործողությունները ՆԱՏՕ-ն չէր ծրագրում զորքեր ուղարկել արեւելյան սահմաններ
МЕЖДУНАРОДНОЕ«Մինչեւ Ուկրաինայում ՌԴ արգեսիվ գործողությունները ՆԱՏՕ-ն չէր ծրագրում զորքեր ուղարկել Դաշինքի արեւելյան սահմաններ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթեբերգը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ ԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով Դաշինքը նպատակն է «կանխել այլ ոչ թե սադրել հակամարտություններ»։ «Ուժեղ պաշտպանությունը ուղեկցվում է լուրջ երկխոսությամբ։ Երբ լարվածությունը աճում է, էլ ավելի կարեւոր է երկխոսության ուղիները բաց պահելը։ Մեր սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի պայմաններում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք ռազմական միջադեպերը կամ պատահականությունները։ Եվ եթե դրանք տեղի են ունենում, մենք պետք է վերահսկենք իրավիճակը։ Հենց այդ պատճառով էլ այս տարի մենք երկու հանդիպում ենք ունեցել Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում»,- ասել է նա։
			
			
			
			
			
				
			
			
			


