Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի նախկին ղեկավարը հայտնել է փրայմերիզի առաջին փուլում պարտությունից հետո, որի ընթացքում որոշվում էր Հանրապետականների կուսակցությունից առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն:
Ըստ DW-ի՝ Սարկոզին երրորդ տեղում է հայտնվել եւ ընդունել պարտությունը: «Ինձ չհաջողվեց համոզել ընտրողների մեծամասնությանը»,- ասել է նա:
Նիկոլա Սարկոզին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին եւ ԱԳ նախկին նախարար Ալեն Ժյուպեին՝ երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ: Նա նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին նախանշված փրայմերիզի երկրորդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



