Ուժեղ քամին հոսանքազրկել Է Փոթին
ОБЩЕСТВОՈւժեղ քամու պատճառով Փոթի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի) վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը եւ լարերը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում: Քամին պոկել Է տների տանիքները եւ արմատահան արել ծառերը: Փոթիի քաղաքապետարանի հատուկ ծառայություններն աշխատում են անընդհատ ռեժիմով, իսկ շարժական խմբերը մոնիթորինգ են իրականացնում ամողջ քաղաքում:
Քաղաքի բնակիչների մի մասը ԷլեկտրաԷներգիա չի ստանում: Energo-ProGeorgia-ի տեղեկատվության համաձայն, հատուկ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով եւ մինչեւ օրվա վերջը կվերականգնվի ԷլեկտրաԷներգիայի մատակարարումն ամբողջ քաղաքում: Անբարենպաստ եղանակի պատճառած վնասը հաշվում են Փոթիի քաղաքապետարանին կից հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները, հաղորդում Է Sputnik-ը:



