Ջեյմս Ուորլիքը վայր կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները
МЕЖДУНАРОДНОЕԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դեկտեմբերի 31-ին ես վայր կդնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել ԱՄՆ պետդեպարտամենտում»,- նշել է նա:
Ուորլիքը հայտնել է, որ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում աշխատելու է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում` որպես ԱՄՆ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության և հանրային քաղաքականության պատասխանատու:
Նա զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013 թվականից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



