Դոնալդ Թրամփի կինը եւ որդին առայժմ չեն տեղափոխվի Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, եւ նրանց տասնամյա որդին՝ Բերոնը, առայժմ չեն տեղափոխվի Սպիտակ տուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հաղորդել Է CNN-ը: Թրամփի ընտանիքը դեռ մի քանի ամիս կապրի Նյու Յորքում, որպեսզի տղան կարողանա ուսումնական տարին ավարտել իր դպրոցում:
«Ինչպես բոլոր ծնողներին, նրանց անհանգստացնում Է ուսումնական տարվա կեսին երեխային դպրոցից հանելու հեռանկարը»,-պարզաբանել են Թրամփի անցումային վարչակազմում:
Այժմ քաղաքական գործիչն ընտանքի հետ միասին ապրում Է Նյու Յորքի Trump Tower սեփական երկնաքերում, սակայն արդեն հաջորդ տարվա սկզբին ընտանքի հայրը հարկադրված կլինի տեղափոխվել Վաշինգտոն: Նոր նախագահի պաշտոնակալությունը տեղի Է ունենալու հունվարի 20-ին, հաղորդում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
			
			
			
			
			
				
			
			
			


