Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը որպես ԵՄ այլընտրանք է դիտարկում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հնարավորության մասին` որպես Եվրամիության այլընտրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Թուրքիան պետք է իրեն հանգիստ զգա, չպետք է ասի «Ինձ համար կա միայն Եվրամիություն»: Ես այս կարծիքին եմ: Օրինակ, ասում եմ ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի Շանհայի հնգյակում: Շանհայի հնգյակում լինելու պարագայում Թուրքիան շատ ավելի հանգիստ կգործի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այս հայտարարության առնչությամբ թվիթերյան միկրոբլոգում գրառում է թողել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը` ասելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությունն Էրդողանի համար տրամաբանական քայլ կլինի:
			
			
			
			
			
				
			
			
			


