Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը դուրս եկավ աշխարհի առաջնության հաջորդ փուլ
СПОРТՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս եկած 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը տոնեց իր 2-րդ հաղթանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ մտնելու համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



