Թրամփը հավաստել Է «Կատաղած շուն» Մատիսին Պենտագոնի ղեկավար նշանակելու պատրաստակամությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է այն հաղորդումները, թե քննարկում Է Ծովային հետեւակի զորակազմի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին այս մասին նա գրել Է Twitter-ի՝ իր միկրոբլոգում:
«Գեներալ Ջեյմս «Կատաղած շուն» Մատիսը, որի թեկնածությունը քննարկվում Է պաշտպանության նախարարի պաշտոնի համար, երեկ տպավորիչ տեսք ուներ: Իսկակա՛ն գլխավոր գեներալ»,- նշել Է Թրամփը:
Ավելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հաղորդել Էր, որ Թրամփը քննարկում Է Պենտագոնի ղեկավարի պաշտոնի մի քանի հավակնորդների թեկնածություններ: Բացի Մատիսից, դրանք են ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեւիդ Փետրեուսը, պաշտոնաթող գեներալ Ջեկ Քինը, Միսուրիի նահանգից նախկին սենատոր Ջիմ Թալենտը, ազգային անվտանգության հարցերի գծով նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի նախկին օգնական Սթիվեն Հեդլին, ինչպես նաեւ Արկանզասից սենատոր Թոմ Քոտոնը:
Լուսանկարը` REUTERS
			
			
			
			
			
				
			
			
			


