Թրամփի հետ հանդիպման մասին խոսելն առայժմ վաղ Է. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ առայժմ չի քննարկել ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կոնկրետ հանդիպման եւ այդ հանդիպման հնարավոր ժամկետի հարցը չի քննարկվել, բայց մենք արձանագրել ենք, որ, գուցե, օգտակար լինի կազմակերպել մեր աշխատակիցների հանդիպումը»,- պատմել Է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչին Է նվիրված եղել նրա հեռախոսազրույցը Սպիտակ տան նոր ղեկավարի հետ, որը պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարին:
ՌԴ-ի նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել Է նոյեմբերի 14-ին, Թրամփը «հավաստել Է ամերիկա-ռուսական հարաբերությունները նորմալացնելու՝ իր մտադրությունները»: «Իմ կողմից ես, անշուշտ, արեցի նույն բանը, մենք միշտ այս մասին ենք ասել»,- եզրափակել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


