Սիրիայի արտգործնախարարը մերժել է Հալեպում ինքնակառավարման գաղափարը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը լիովին մերժում է Հալեպի՝ բանակի կողմից պաշարված արևելյան շրջաններում ինքնակառավարման գաղափարը՝ հայտնում է RIA Novosti-ն։ Այս մասին արտգործնախարարն ասել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիս ժամանակ։
«Բանակցություններին Ստաֆան դե Միստուրան առաջարկել է ինքնավարություն ստեղծել Հալեպի արևելքում, որը կգտնվի ընդդիմադիր ուժերի իշխանության տակ։ Նման գաղափարը լիովին մերժվում է։ Դա կլինի մեր ազգային ինքնիշխանության խախտում և ահաբեկչության խրախուսում»,-ասել է նա։
Մուալեմը նաև հավելել է, որ միջազգային արենայում դրական տեղաշարժեր է տեսնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



