Լե Պենն ուրախ է, որ Քլինթոնը պարտվել է ԱՄՆ ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակը հրեշավոր հետեւանքներ կունենար Ֆրանսիայի համար։ Այս մասին France 3 հեռուստաալիքի եթերում ասել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լե Պենի կարծիքով Դոնալդ Թրամփի հաղթանակը դրական նորություն է Ֆրանսիայի համար՝ թե տնտեսության, թե միջազգային հարաբերությունների ոլորտում։
«Եթե Քլինթոնը հաղթեր՝ Ֆրանսիայի համար հետեւանքները աղետալի կլինեին, մանավանդ Առեւտրի թրանսխաղաղօվկիանոսյան ազատ գոտու ոլորտում»,- ասել է Լե Պենը, ներկայացնելով Ֆրանսիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված իր քաղաքականությունը։
Բացի դրանից Լե Պենը Քլինթոնին ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին պատասխանատու է համարում Լիբիայում իսլամականների ազդեցության ոժեղացման համար։ «Քլինթոնն ու Սարկոզին օգնել են իսլամականներին իշխանության գալ Լիբիայում»,- ասել է Լե Պենը, խոսելով լիբիական ճգնաժամի մասին, որը սկսվել է 2011-ին՝ Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ։
Ավելի վաղ Լե Պենը նշել էր, որ Թրամփն իր կարծիքով դրական քաղաքական հայացքներ ունի ՝ մասնավորապես լայն գլոբալիզացիայից՝ այդ թվում Թրանսխաղաղօվկիանոսյան առեւտրային ու ներդրումային գործընկերությունից հրաժարվելը, միջազգային լարվածության թոթափումը՝ այդ թվում Ռուսաստանի հետ, միգրացիայի հանգեցնող ռազմական արշավների դադարեցումը։
			
			
			
			
			
				
			
			
			


