Ֆրանսիայում փրայմերիզի ժամանակ արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է քվեարկել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում աջերի ու ցենտրիստների փրայմերիզի առաջին փուլի քվեարկությանը ընտրողների մասնակցությունը կեսօրին անցել էր 1․1 մլն մարդուց, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաեւ փրայմերիզի կազմկոմիտեի ղեկավար Տյերի Սոլերը՝ հավելելով, որ մասնակցության ցուցանիշները չափազանց բարձր են։
Խոշոեւրագույն ընդդիմությունից առաջադրվելու իրավունքի համար պայքարում են նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, նախկին վարչապետներ Ալեն Ժյուպպեն ու Ֆրանսուա Ֆիյոնը, նաեւ պատգամավորներ Բրյունո Լե Մերը, Նատալի Կոստյուշկո Մորիզեն, Ժան Ֆրեդերիկ Պուասոնը ու Ժան Ֆրանսուա Կոպեն։ Հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն, Ֆիյոնին նախապատվություն է տալիս ֆրանսիացիների 30 տոկոսը, Սարկոզիին ու Ժյուպպեին՝ 29-ական տոկոս։
Այս քվեարկությանը մեծ ուշադրությամբ հետեւում են, քանի որ հաշվի առնելով Սոցիալիստական կուսակցության ու նախագահ Ֆրանսուա Օլանդի ցածր վարկանիշը՝ հենց խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված թեկնածուն է ամենայն հավանականությամբ դառնալու Ելիսեյան պալատի նոր տերը 2017-ի ընտրություններում։
Քվեարկության նախօերին ընտրողների մասնակցությունը ամենաշատ քննարկվող թեմաներից էր, ըստ փորձագետների, հենց այդ ցուցանիշը կարող է զգալի դեր կատարել։ Եվ այսպես, Սարկոզին ապավինում է Հանրապետականների ակտիվիստների ու կողմնակիցների լուրջ աջակցությանը, սակայն նրա ընդհանուր ժողովրդականությունը այդքան էլ մեծ չէ, այնպես որ նրա համար ցածր մասնակցությունը ավելի շահավետ կարող է լինել։ Իսկ Ժյուպպեն, հակառակը, միավորող դեր է կատարում, կենտրոնի ընտրողները մեծամասամբ հենց նրան են նախընտրում, ու բարձր մասնակցությունը նրա օգտին է։
Ֆրանսիայում առավոտից ավելի քան 10 հազար ընտրատեղամաս է բացվել։ Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 20-ի երեկոյան։ Առաջնային ընտրությունների երկրոդ փուլը կանցնի նոյեմբերի 27-ին։
			
			
			
			
			
				
			
			
			


